Վլադիմիր Պուտինի եկամուտների հայտագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը իր եկամուտների հայտագիրն է ներկայացրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, վերջին 4 տարում նա վաստակել է 17.7 միլիոն ռուբլի` մոտ 558 հազար դոլար։ Այս գումարը վարչապետի աշխատավարձն է, բանկային ավանդների եկամուտները  եւ ռազմական կենսաթոշակը:Հաշվետվությունում հաշվարկված է վարչապետի սեփականություն համարվող անշարժ գույքը` 77 ք/մ տարածքով  բնակարանը Սանկտ Պետերբուրգում, 1500 ք/մ հողատարածքը Մոսկվայի շրջանում: Վլադիմիր Պուտինի ավտոպարկում հայրենական արտադրության երեք մեքենա կա: “Սանկտ Պետերբուրգ” բանկի 230 բաժնետոմս ՌԴ վարչապետինն են:Լյուդմիլա Պուտինան իր հաշվեհամարում 8.3 միլիոն ռուբլի գումար ունի: Նրա եկամուտը վերջին 4 տարիներին կազմել է 146,8 հազար ռուբլի:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ՌԴ ԿԸՀ-ն Վլադիմիր Պուտինին գրանցել էր երկրի նախագահական ընտրությունների թեկնածու:




Լրահոս