Չինաստանը մասնավոր կերպով դիմել է Իրանին՝ խնդրելով օգտագործել իր ազդեցությունը Եմենի հութիների նկատմամբ և զսպել նրանց գործողությունները։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրանցի երեք աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ Սաուդյան Արաբիան դիմել է Պեկինին այն բանից հետո, երբ հութիները վերջին օրերին առաջխաղացում են գրանցել Կարմիր ծովի ափերին և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում՝ վտանգելով նավթային արտահանումն ու ծովային հաղորդակցությունը։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը պատասխանել է, որ տարածաշրջանում կայունությունը հնարավոր է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո։
Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Պեկինը չի ցանկանում տարածաշրջանային լարվածության տարածումը դեպի Եմեն և Կարմիր ծով՝ կոչ անելով դադարեցնել իրավիճակը բարդացնող գործողություններն ու հարցերը լուծել երկխոսության միջոցով։
Reuters-ը նշում է, որ Չինաստանը Իրանի նավթի հիմնական գնորդն է․ 2025 թվականին Չինաստանին բաժին է ընկել Իրանի ծովային նավթի արտահանման ավելի քան 80 տոկոսը։
Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ՝ արդյոք Թեհրանը կկատարի Պեկինի հորդորը։
Անի Վարդանյան
























































































