Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 52-ամյա Արա Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 61-ամյա Սետրակ Հ․-ի վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 տրանսպորտային միջոցներն էլ հայտնվել են դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։




























