Armenian text to speach

Մոսկվան պարբերաբար Երևանի հետ քննարկում է Հայաստանում ռուսական բիզնեսի գործունեությունը․ տնտեսական օպերատորների շահերի խախտումն անարձագանք չի մնա․ ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական կողմը ամենայն լրջությամբ է վերաբերվում Հայաստանի ղեկավարության հայտարարություններին՝ հայկական երկաթուղային ցանցի կառավարման համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ երկրի վաճառելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարության մեջ։

Տարբեր մակարդակներում Ռուսաստանին վստահեցրել են, որ նրա ներդրումներին ոչինչ չի սպառնում։ Սակայն այդ հայտարարությունները լիովին չեն համապատասխանում իրականությանը․ հանրապետությունում նկատվում են քաղաքական դրդապատճառներով «սեփականության վերաբաշխման» գործընթացի նշաններ։

Պնդում են, թե ռուսական ներկայությունը Արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով Հայաստանին զրկում է մրցակցային առավելություններից։ Իրականում, սակայն, հակառակն է․ ռուսական ընկերությունը երկար տարիներ իր ողջ եկամուտն ուղղում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պահպանմանը, արդիականացմանն ու զարգացմանը։




Լրահոս