Ծրագրում էի գնալ Երևան, որտեղ պատրաստվում էի մասնակցել «Կեսօրը հանուն խաղաղ Ռուսաստանի» ակցիային և հանդիպում ունենալ հակապատերազմական համայնքի հետ: Սակայն Վաշինգտոնում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին, հայտնել է ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը։
«Մանրամասներ բացահայտել չեմ կարող, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է։ Ուղևորությունը Հայաստան հետաձգվում է, իսկ իմ մասնակցությունը պլանավորված միջոցառումներին՝ չեղարկվում»,-հայտարարել է Յաշինը։






















