ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ Մոսկվայում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի  ամենամյա ճաշկերույթ-հանգանակությունը (կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը), որին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մասնակցության, առավել եւս նվիրատվության մեծ էնտուզիազմ չկա, եւ ավելին, ռուսաստանաբնակ շատ գործարարներ առիթ են ման գալիս «հիվանդանալու» կամ երկրից բացակայելու: ՌԴ վարչապետի աշխատակազմի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ըստ ռուսական իշխանությունների մոտավոր հաշվարկների` ՌԴ-ում կա շուրջ 50 հազար միջին եւ խոշոր գործարար: Բնականաբար, նրանք պատրաստ են տարեկան նվազագույնը հազար դոլար նվիրաբերել Հայաստանին, եթե այդ փողերն իսկապես օգտագործվեն ըստ նպատակի: Այսինքն` ՀՀ իշխանությունների` թալանելու հոգեբանությունը եթե փոխվի, տարեկան առնվազն 50 մլն դոլար կմտնի մեր երկիր: Ինչ վերաբերում է ՌԴ ամենախոշոր դոնոր Սամվել Կարապետյանին, ապա նա, ամենայն հավանականությամբ, կմասնակցի կայանալիք ճաշկերույթին` չցանկանալով Սերժ Սարգսյանի հետ կապող օղակներն այդքան ցուցադրաբար կտրել:




Լրահոս