Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 տարի առաջ Եռաբլուրում զինվորների ծնողներին բռնության ենթարկելու դեպքը մնացել է իրավապահների կոկորդին. իրավական քաշքուկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից անցել է 4 տարի: Այդ օրը՝ ՀՀ Անկախության տոնի առավոտյան, ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները (կարմիր բերետավորները) բիրտ ուժի կիրառմամբ, քաշքշելով, ոտքերից ու ձեռքերից բռնած «Եռաբլուրից» բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների որդեկորույս ծնողներին։

Ծնողները հավաքվել էին այնտեղ՝ թույլ չտալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց երեխաների շիրիմներին:

Այս դեպքից հետո հարուցվեց քրեական վարույթ՝ ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու կամ բռնություն կիրառելու կասկածանքով: Քննչական մարմինները մի քանի անգամ որոշում են կայացրել քրեական հետապնդում չհարուցելու և գործը կարճելու մասին (օրինակ՝ 2023 և 2025 թվականներին)՝ հիմնավորելով, որ ոստիկանների գործողություններում հանցակազմ չկա։

Սակայն ծնողների փաստաբանները ամեն անգամ բողոքարկել են այդ որոշումները դատական ատյաններում։ Դատարանները բավարարել են ծնողների ներկայացուցիչների բողոքները՝ անվավեր ճանաչելով կարճման որոշումները։ Գործով տուժող է ճանաչվել ավելի քան 19 ծնող։ Վճռաբեկ դատարանը մերժել է դատախազության բողոքը, ինչի արդյունքում գործն ուղարկվել է նոր քննության՝ պարզելու ոստիկանության գործողությունների իրավաչափությունը։

Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեն քննել է գործն ու կրկին կարճել, պատերազմում զոհված ծնողների պաշտպանները այն բողոքարկել են դատարան ու բանը հասել է այնտեղ, որ կրկին դատարանները պարտադրել են նախաքննական մարմնին կարճման որոշումը վերացնել եւ քննություն իրականացնել:

Փաստացի այս պահին ՀՀ քննչական կոմիտեում քննություն է իրականացվում ու մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել որդեկորույս ծնողներին բռնության ենթարկելու համար:

Նախաքննական մարմինը 4 տարի է քննում է գործը, բայց մինչ օրս համարձակություն չի ցուցաբերում պատժել մեղավորներին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս