ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Ինդոնեզիայի ափերի մոտ գրանցվել է 5.5 մագնիտուդով երկրաշարժ։
Այն գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 1:41-ին մոտավորապես 40 000 բնակչություն ունեցող Ռուտենգ քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։






















