Armenian text to speach

Ուկրաինայի հարվածների ֆոնին Մոսկվայում չեն գործարկել սիրեններն ու SMS ծանուցումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) գնահատմամբ՝ սեպտեմբերի 19-20-ին ուկրաինական խոշոր հարվածի ժամանակ Մոսկվայի մարզի իշխանությունները չեն գործարկել օդային տագնապի սիրեններն ու SMS ծանուցումները։ ISW-ն ենթադրում է, որ պաշտոնյաները Պետդումայի ընտրություններին մասնակցությունը հանրային անվտանգությունից վեր են դասել։

ISW-ի տվյալներով՝ սա Մոսկվայի մարզում Ուկրաինայի իրականացրած ամենամեծ համակցված հրթիռային և անօդաչու հարվածն էր։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ սեպտեմբերի 19-ից ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ավելի քան 1600 ուկրաինական ԱԹՍ, այդ թվում՝ 450-ը՝ մայրաքաղաքի մատույցներում։

Հարվածների հետևանքով վնասվել է «Գազպրոմնեֆտ-Մոսկվա» նավթավերամշակման գործարանը, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ ISW-ն նաև հայտնել է, որ Մոսկվայի մարզի բնակիչները դժգոհություն են հայտնել իշխանությունների արձագանքից։

Ուկրաինական հարվածները շարունակվում են ռուսական նավթային ենթակառուցվածքների դեմ։ Վերջին օրերին թիրախավորվել են նաև Թաթարստանի և Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարաններ։




Լրահոս