Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Աշխատանքային շաբաթը սկսում ենք լավ տրամադրությամբ։
Նախընտրական շրջանում ատելության խոսքի հոդվածով (քաղաքական հայացքների հիմքով) մեկ ամսով կալանավորված, այնուհետև՝ ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության հոդվածով մեղադրված Արտակ Ավետիսյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մ.Արամյան) արդարացրեց»։
Հիշեցնենք, որ Շենգավիթում ՔՊ քարոզարշավի ժամանակ «Նիկոլ, դավաճան» բառերը հնչեցնելու համար Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման են ենթարկել։
























