Armenian text to speach

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածները շարունակվում են․ կան զոհեր ու վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Թիրախում են հայտնվել ուկրաինական Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Պավլոգրադը, կան զոհեր և վիրավորներ:

Տեղական իշխանությունները հայտնել են, որ հարվածներ են հասցվել արդյունաբերական օբյեկտների, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել։

Ուկրաինական ուժերն էլ հարվածել են Սամարայի մարզին, Կույբիշևսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է նաև բնակելի շինությունների թիրախավորման մասին, ինչի հետևանքով կան վիրավորներ և 1 զոհ:




Լրահոս