Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ իրանական կողմը մեծացնում է ռազմական կարողությունները, ինչպես նաև արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել:
ԻՀՊԿ խոսնակ Հոսեյն Մոհեբբիի ձևակերպմամբ՝ նպատակն է ինքնապաշտպանվել և հետ մղել թշնամու ագրեսիան:
Սպիտակ տունն էլ անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումներին: ԱՄՆ փոխնախագահը մեղադրել է Իրանին՝ միջազգային նավագնացությունը խոչընդոտելու համար:
Ջեյ Դի Վենսի խոսքով՝ դա հանգեցրել է էներգակիրների գնի բարձրացման: Միևնույն ժամանակ, պաշտոնյան նշել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի զգալի ծավալներ են անցնում:
«Անում ենք հնարավորը՝ գները նվազեցնելու համար»,- հավելել է Վենսը:




























