Նրանք Մերձավոր Արևելքի ավազակն էին, բայց այլևս այդպիսին չեն։ Այս մասին Մակ-ի ամբիոնից ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։
«Քաղաքական ասպարեզ մտնելու առաջին իսկ օրվանից ես անդրդվելի եմ եղել։ Ես երբեք թույլ չեմ տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։
Պաշտոնը ստանձնելիս ես բանակցություններ սկսեցի Իրանի հետ և առաջարկեցի լիարժեք տնտեսական համագործակցություն՝ դրա դիմաց պահանջելով դադարեցնել միջուկային ծրագիրն ու ահաբեկչությանն աջակցելը։ Բայց նրանք հրաժարվեցին։ Դա մեծ սխալ էր։
Նրանք ստեղծեցին Եվրոպային հարվածելու ունակ հրթիռ և շատ հպարտ էին դրանով։ Հուսով եմ՝ եվրոպացիները կգիտակցեն դա։
Իրանի նպատակն էր սովորական բալիստիկ հրթիռների այս վահանի քողի ներքո ավարտին հասցնել միջուկային ռումբի ստեղծումը։
Եթե նրանց հաջողվեր, այդ չարագործ վարչակարգն ազատ կլիներ՝ հավերժ տարածելու ահաբեկչություն և մահ»,-նշել է նա։




























