ՄԱԴԼԵՆԻ ՊՆԴՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»-ը տեղեկացրել էր, որ մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը մտադիր է նամակով դիմել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Վերջինից նա խնդրելու է պաշտպանել իր` սեռական փոքրամասնության իրավունքները, երաշխավորել ԱՄՆ տեղափոխվելու անվտանգությունը: Սակայն Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենք նման մտադրություն չունեն:
Ի դեպ, Թաշճյանն ինքը պատվի եւ արժանապատվության հայցով (պահանջվում է մեկ լումա) դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին, ով ասել էր, թե իր ներկայությամբ տիկին Թաշճյանը սպառնացել է 1999 թվականի վերաբերյալ բացահայտումներ անել, եթե ամուսնու նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնեն: Տեղեկացանք, որ այս գործով առաջին դատական նիստը նշանակված է դեկտեմբերի  21-ին  Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:




Լրահոս