Ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ և ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախատեսված քննարկումները՝ «մինչև լարվածությունը թուլանա», «Շանթնյուզին» հայտնել է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, շեշտելով, որ դա իր անձնական եզրահանգումն է:
«Հայկական կողմն ակնկալում էր, որ այս սուր իրավիճակում անհրաժեշտ է հանդիպել, փորձել փոխադարձ ըմբռնման հասնել ու պայմանավորվել այն մթնոլորտի մասին, որը ցանկալի է, որ ձևավորվի տեղեկատվական միջավայրում, հանրային դաշտում, սակայն կարծես թե Ադրբեջանից մեր գործընկերները նպատակահարմար չեն գտնում շփվել այս փուլում»-ասել է Նավասարդյանը մեզ հետ զրույցում:
Հիշեցնենք, որ հայ և ադրբեջանցի փորձագետներն արդեն մի քանի փոխադարձ հանդիպումներ են ունեցել. վերջին անգամ ադրբեջանցի փորձագետները Երևան էին ժամանել այս տարվա մայիսին՝ «Երևանյան երկխոսություն -2026» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:






















