ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի մայիսի 1-ից։ Սակայն նրա համայնքային պաշտոնավարման պատմությունը սկսվել է ավելի վաղ։ 1996 թվականին նա ընտրվել է Կողես համայնքի ղեկավար, ապա 1999, 2002, 2005, 2008, 2012 և 2016 թվականներին վերընտրվել է այդ պաշտոնում։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ներսիսյանն ընտրվել է Լոռու մարզի Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններում նա օրենքի ուժով վերընտրվել է Լոռի Բերդ համայնքի ղեկավար։ Արայիկ Ներսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
ArmLur.am-ը ուսումնասիրել է Լոռի Բերդի համայնքապետի 37 միավոր անշարժ գույք։ 2025 թվականի սկզբում Ներսյանի հայտարարագրում առկա է եղել 36 միավոր անշարժ գույք, իսկ տարվա վերջում՝ 37 միավոր։ Դրանցից 24-ը հողամասեր են, որոնցից 20-ը գտնվում են Լոռի Բերդում, իսկ 4-ը՝ Ստեփանավանում։
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել, որ իրենց աշխատասենյակներում կարող է ներքին ու արտաքին դիտարկում իրականացվել, իսկ դատարանների շենքերի հարակից տարածքները՝ տեսանկարահանվել։
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ որոշ դատավորներ միմյանց հետ զգայուն հարցեր քննարկելիս անձնական հեռախոսները թողնում են աշխատասենյակում, հեռանում դատարանի տարածքից և միայն դրանից հետո զրուցում։
Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորներից ոմանք դատարանի շենքում սահմանափակել են անգամ մտերիմների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցությունները՝ մտավախություն ունենալով, որ դրանք էլ կարող են գաղտնալսվել։
«Փաստ». Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին
«Համապետական ընտրությունների ավարտից հետո Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխում է հետընտրական նոր փուլ, որտեղ պայքարի հիմնական ծանրությունը տեղափոխվում է մարզեր, և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դառնում են իշխանության վերադասավորման առանցքային հարթակ։ Այս նոր քաղաքական հունի մեջ մտնելու նախաշեմին, սակայն, ուրվագծվում է մի ուշագրավ և վտանգավոր միտում. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կտրուկ փոխել է համայնքային էլիտաների հետ խոսելու իր մարտավարությունը։
«Հրապարակ». Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան
«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից։ Նա իր ենթակա բարձրաստիճան զինվորականներին խնդրել է հնարավորինս զգոն լինել՝ չնայած իր պաշտոնանկության հարցը դուրս եկավ օրակարգից, սակայն իր նկատմամբ կա դժգոհություն, եւ ինքը ոմանց թիրախում է։ Ասել է, որ թիմից շատերը դավաճանել են հեղափոխական արժեքներին եւ զբաղված են սեփական բարեկեցությամբ, իսկ ինքը պատերազմից հետո ծանր բեռ է վերցրել իր վրա, ու փոխանակ դա հավուր պատշաճի գնահատվի, մի բան էլ խոշորացույցով իր աշխատանքին են հետեւում եւ հարմար պահի իրեն «ժերտվա կտան»` հանուն Փաշինյանի ռեյտինգի։
«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները
«Իրավունք» թերթը գրում է. «Հայկ Սարգսյանը, ասում են՝ բավական ծանր վիճակում է այս օրերին.«պատասխանի չի լինի, չպատասխանելն էլ չի լինում, հերը չի թողում խոսա, իրա վրա է վերցրել իրավիճակի հարթեցում, բայց էս անորոշությունից էլ ավելի են վախենում, լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի»,-ասաց վերջիններիս մոտ կանգնած աղբյուրը։




























