Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Սրբազանին թույլատրվեց ամեն կիրակի այցելել Գեղարդավանք և մասնակցել Սուրբ պատարագին
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը Կարեն Ֆարխոյանի բավարարեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։
Նշենք, որ արքեպիսկոպոսը հունիսի 4–ից գտնվում է տնային կալանքում։
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնազավթման հոդվածներով։
























































































