Armenian text to speach

Գազայում արյունահեղությունը պետք է դադարեցվի, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի․ Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումն անհնար է առանց Գազայի հատվածում արյունահեղության դադարեցման և պաղեստինյան հակամարտության կարգավորման։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը մեջբերում է TRT Haber-ը։

«Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն չի հաստատվի, քանի դեռ Գազայում չի դադարել արյունահեղությունը, չի ապահովվել մշտական հրադադար և պաղեստինցիները հնարավորություն չեն ստացել արժանապատիվ ապրելու իրենց հողի վրա»,- նշել է Էրդողանը։Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Իսրայելը շարունակում է ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում և խաթարում է Գազայում իրավիճակը կարգավորելու միջազգային հանրության ջանքերը

։«Միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, պետք է հասկացնի Իսրայելին, որ վերջինս պարտավոր է հետամուտ լինել խաղաղության ծրագրին։

Անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որոնք կկանխեն պատերազմի վերսկսումը, կարագացնեն Գազայի վերականգնումը և կապահովեն պաղեստինցիների քաղաքական ապագան»,- հայտարարել է Էրդողանը՝ Գազայում տիրող իրավիճակը բնութագրելով որպես հումանիտար աղետ։




Լրահոս