Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանը երրորդ անգամ մայր է դարձել։
Երեկ լույս աշխարհ է եկել նրա երրորդ բալիկը։ Մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում, ամեն ինչ բարեհաջող է անցել։
Թագուհի Թովմասյանը հատուկ շնորհակալություն է հայտնում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ ցուցաբերած հոգատարության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաև ընդգծված երախտագիտություն «Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսյանին՝ մասնագիտական աշխատանքի, ուշադրության, անկարելին հնարավոր դարձնելու ու հոգատար վերաբերմունքի համար:
Աստված բոլորիս պահապան




























