Armenian text to speach

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի (SBA) երկրորդ վերանայման շրջանակներում բարձրացված հարցերը:

Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականությանը: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է ԱՄՀ աջակցությամբ երկրում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել ցուցաբերված տեխնիկական աջակցության համար:




Լրահոս