Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել ստեղծել արհեստական բանականության ռիսկերի և օգուտների վերաբերյալ տվյալների փոխանակման համար նախատեսված հատուկ հաղորդակցման ալիք, ասվում է շաբաթ օրը Սպիտակ տան կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ այս շաբաթվա սկզբին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև այս հարցի շուրջ հաջորդ կարծիքների փոխանակումը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին։




























