Armenian text to speach

Արարատ Միրզոյանը Մոհամեդ Սալեմ Ուլդ Մերզուգիի հետ քննարկել է բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Սալեմ Ուլդ Մերզուգիի հետ, հայտնում է ԱԳՄԱՆ-ը։

«Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

Անդրադարձել է կատարվել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին»,-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս