ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԼՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը լուր է տարածել, որ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ոչ պաշտոնական հրամանով Երեւանում գտնվող կենտրոնական հավաքակայանից այն երիտասարդները, որոնք ունեն սահմանափակ զինծառայության պիտանելիության աստիճան, ուղարկվում են Ղարաբաղ. «Եթե ընդունենք, որ Արցախը լարվածության օջախն է, միանշանակ, այնտեղ պետք է ծառայություն կրեն առողջ զինվորներ: Բայց ստացվում է, որ անհայտ պատճառներով ԼՂՀ են ուղարկվում հիմնականում սահմանափակ պիտանելիություն ունեցողները»: Այդ «ներքին հրամանի» հարցով, միանշանակ, պետք է հետաքրքրվեն համապատասխան մարմինները, քանի որ սա կարելի է որակավորել որպես պետական հանցագործություն: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանն ասել է. «Ո՞վ է «Չենք լռելու»-ն: Արդյո՞ք որեւէ մեկը պատասխանատվություն է կրում նրա գործունեության համար»:




Լրահոս