Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ իրավիճակը լարվում է. ի՞նչ է սպասվում այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` վաղը առավոտյան մի խումբ շինարարական ոլորտում աշխատող քաղաքացիներ  վրդովված բողոքի ակցիա են իրականացնելու Արարատցեմենտ գործարանի դիմաց եւ պարզաբանումներ են պահանջելու Արարատցեմենտի նոր կառավարիչ Դավիթ Գևորգյանից։ Բանն այն է, որ շինարարության ոլորտում աշխատող շինարարները տեղեկություններ ունեն, որ Արարատցեմենտի նոր կառավարիչ Դավիթ Գևորգյանը իր ծանոթներին է ներքին կարգով ցեմենտ տալիս, ինչի հետեւանքով շինարարության  ոլորտում աշխատող մի շարք ընկերություններ հայտնվել  են փակուղու առաջ, ուստի պարզաբանումներ ստանալու համար վաղը գնում են Արարատցեմենտի գործարան։

Քնար Մանուկյան

Մանրամասները ՝ տեսանյութում․




Լրահոս