Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիսիանում նռնակով իրեն պшյթեցրած զինվորի գործով կա մեկ կալանավորված․ դրդել-հասցրել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսիանում նռնակով իրեն պայթեցրած զինվորի գործով կա մեկ կալանավորված: Նախաքննական մարմինը քննության ընթացքում պարզել է, որ զինվորին դրդել են ու հասցրել ինքնասպանության:

Սեպտեմբերի 24-ին ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողին այդ քայլին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության շրջանակում ուսումնասիրվում են զինծառայողի անձնական կյանքի և հնարավոր խնդիրների վերաբերյալ տարբեր հանգամանքներ։

Մասնավորապես, վարույթի ընթացքում տեղեկություններ են ի հայտ եկել, որ նա նախկինում անցել է թմրանյութերի հետ կապված վարույթով, ինչպես նաև ունեցել է պարտքերի և առցանց խաղերի հետ կապված խնդիրներ։ Իրավապահները, սակայն, դեռևս չեն հաստատում, որ նշված հանգամանքներից որևէ մեկն ուղղակիորեն կապված է զինծառայողի մահվան հետ։

Դեպքից առաջ զինծառայողի վարքագիծը նույնպես ուսումնասիրվում է։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հարցաքննվել են նրա ծառայակիցները, ովքեր նշել են, որ դեպքից առաջ նա եղել է հանգիստ և իրենց համար որևէ արտառոց վարքագիծ չի դրսևորել։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն, ինչի մասին զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է։

Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Իրավապահները պետք է պարզեն նաև պայթյունի պատճառները, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք նախորդել են զինծառայողի մահվանը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։

Քնար Մանուկյան

Մանրամասները ՝ տեսանյութում․




Լրահոս