Armenian text to speach

«Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել»․ Թրամփը հերքել է Իրանի դեմ պատժամիջոցների թուլացման մասին տեղեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Axios պորտալի տեղեկությունը, ըստ որի՝ պատրաստ է թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները և բացել նրա սառեցված ակտիվները՝ Թեհրանի կողմից Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ամերիկյան պահանջները կատարելու դիմաց։

«Axios-ը հենց նոր հրապարակեց մի հոդված, որում պնդվում էր, որ «Թրամփը» Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում և ակտիվների ներգրավում: Սա իրականությանը չի համապատասխանում: Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել:

Axios-ի հոդվածը, ինչպես մյուսների մեծ մասը, սուտ է, որը նախատեսված է բացառապես նրանց՝ Թրամփին ատելու համախտանիշը բավարարելու համար: Նրանք պետք է անհապաղ ջնջեն այս կեղծ հոդվածը», – գրել է պետության ղեկավարը Truth Social-ում:




Լրահոս