Armenian text to speach

ՀՀ-ում կանայք կրթությամբ առաջատար են, սակայն տղամարդկանց եկամուտը գրեթե կրկնակի բարձր է․թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հրապարակել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Համաշխարհային գենդերային անհավասարության 2026 թվականի զեկույցի վերլուծությունը։

ArmLur.am-ը ներկայացնում է հիմնադրամի ուսումնասիրությունից առանձնացված առավել ուշագրավ փաստերն ու թվերը։

Հայաստանի գենդերային անհավասարության ինդեքսը 73.1% է, և նախորդ տարվա համեմատ չի փոխվել։ Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում 58-րդ տեղում է։

Միևնույն ժամանակ, «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը մեկ տարվա ընթացքում նահանջել է 1.6 տոկոսային կետով, իսկ վարկանիշային դիրքը վատացել է 19 հորիզոնականով։ Վերջին երեք տարիներին այս ենթաինդեքսի ընդհանուր անկումը կազմել է 6.4 տոկոսային կետ։

Հատկանշական է կանանց կրթական ներուժի և եկամուտների միջև տարբերությունը։ Բարձրագույն կրթության համակարգում ընդգրկվածության և մասնագիտական ու տեխնիկական աշխատանքներում զբաղվածության ցուցիչներով Հայաստանը աշխարհում առաջին տեղում է։ Սակայն «վաստակած եկամուտ» ցուցիչով Հայաստանը 119-րդ տեղում է, իսկ տղամարդկանց տարեկան եկամուտը գրեթե կրկնակի գերազանցում է կանանց եկամուտը։

Կանայք բարձրաստիճան և ղեկավար պաշտոնների ընդամենը 28.7%-ն են զբաղեցնում։

«ԼՈՒՅՍ»-ի տվյալներով՝ ԵԱՏՄ անդամ չորս երկրների շարքում Հայաստանը գենդերային անհավասարության ինդեքսով երկրորդն է՝ զիջելով միայն Բելառուսին։ Իսկ հարևան երկրների համեմատ Հայաստանի բարձր դիրքը հիմնականում պայմանավորված է «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսով։

Միաժամանակ, «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսով Հայաստանը 2026 թվականի զեկույցում զիջում է բոլոր չորս հարևան երկրներին։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի ամբողջական վերլուծությունը կարող եք կարդալ այստեղ՝ ամբողջական վերլուծությունը։

Անի Վարդանյան




Լրահոս