Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր աշխատանքում:
Փոխվարչապետն ընդգծել է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության կարևորությունը Հայաստանի համար և հույս հայտնել, որ դեսպանը կնպաստի այդ գործընկերության առավել խորացմանը:
Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները, և այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների ընդունման կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել հայկական տնտեսության մեջ ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներկայության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:




























