Դավթաշեն վարչական շրջանում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների գործով իրավապահ համակարգը դեռևս կրակոցների բուն կատարողներին չի հայտնաբերել եւ այս պահին որեւէ անձի նկատմամբ քրեկան հետապնդում հարուցված չէ:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն կրակոցների գործով տասնյակից ավելի անձանց են հարցաքննել, բայց դեռ որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Նախաքննական մարմինը նախնական տեղեկությունների ունի, որ վիճաբանության թեման եղել է հողի հարցը։ Դեպքից 5 օր անց դեռ բուն վիճաբանողներին չեն հայտնաբերել։
Քննչական կոմիտեից ArmLur.am-ին սեպտեմբերի 23-ին պաշտոնապես հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ։ Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ։
Բնակիչները պատմում էին, որ 10-15 կրակոցի ձայն էին լսել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















