«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 14-16-ը գործուղվելու է Վարշավա՝ Լեհաստանի Հանրապետություն։
Սոնա Ղազարյանը Վարշավայում կմասնակցի Մարդկային չափման համաժողովի «Գենդերային հավասարություն» թեմայով 10-րդ լիագումար նիստի աշխատանքներին։
Կարգադրության համաձայն՝ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը վճարելու է հրավիրող կողմը։
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությունը ստորագրվել է 2026 թվականի սեպտեմբերի 22-ին և հրապարակվել նույն օրը։
Սոնա Գրիգորյան






















