Armenian text to speach

«Չպետք է միամիտ լինենք Ռուսաստանի հարցում»․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքն ունի ռուսական դիվերսիաներին և այլ թշնամական գործողություններին արձագանքելու բոլոր անհրաժեշտ գործիքները։ Նրա խոսքով՝ դաշնակիցները պետք է հանգստություն պահպանեն, շարունակեն ներդրումները պաշտպանության ոլորտում և աջակցությունը Ուկրաինային։

Ռյուտեն նշել է, որ «հիբրիդային սպառնալիք» ձևակերպումը կարող է թերագնահատել Ռուսաստանի գործողությունների լրջությունը, որոնք ներառում են դիվերսիաներ, կիբեռհարձակումներ, անօդաչու թռչող սարքերի ներխուժումներ և ենթակառուցվածքների դեմ հարձակումներ։

Նա նաև կոչ է արել չթերագնահատել Ռուսաստանին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ դիրքում է։ Ռյուտեի խոսքով՝ դաշինքը պետք է, անհրաժեշտության դեպքում, հրապարակայնորեն արձանագրի Ռուսաստանի հետ կապը, երբ դրա համար բավարար ապացույցներ կան։




Լրահոս