Armenian text to speach

Վաղը Էդգար Ղազարյանի գործով կայացվելու է դատավճիռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․
«Վաղը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Կենտրոնի դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծի 23/1) տեղի են ունենալու Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ-ի գործով» լրացուցիչ դատալսումները։ Հիմք ընդունելով մեղադրական վերդիկտը և լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը կայացնելու է դատավճիռ, որով սահմանելու է պատժի տեսակն ու չափը։
Դատական նիստը դռնբաց է։
ՀԳ-1. Մենք համաձայն չենք մեղադրական վերդիկտին և դատավճիռը պարտադիր բողոքարկելու ենք։
ՀԳ-2. Էդգարին վերագրվող 490-րդ հոդվածը նախատեսում է ազատության սահմանափակում (1-3 տարի), կարճաժամկետ ազատազրկում (1-2 ամիս) և [երկարաժամկետ] ազատազրկում (2-5 տարի) պատժատեսակները»։



Լրահոս