«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին ակտիվ գործընթաց է սկսել Գագիկ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող և կալանքի տակ գտնվող անձանց գործերով։ Մասնավորապես, մոտենում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում կալանավորված մի շարք անձանց խափանման միջոցների ժամկետների ավարտը, և, մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը գործընթաց է սկսել նրանց կալանքի ժամկետները երկարացնելու ուղղությամբ։
Ուշագրավ է, որ կալանքների ժամկետների երկարաձգմանը զուգահեռ նախաքննական մարմինը գնում է նոր քննչական և դատավարական գործողությունների, ինչը, մեղմ ասած, հարցեր և կասկածներ է առաջացնում։ Օրինակ՝ օգոստոսի 4-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Առինջ մոլ» ընկերության տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։
«Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և իրականության միջև տարբերությունը գնալով ավելի տեսանելի է դառնում․ քաղաքապետարանի ու վարչական շրջանների շուրջ առաջացող սկանդալները ոչ թե ընդդիմության կամ արտաքին ուժերի կողմից հորինված պատմություններ են, այլ հաճախ հենց Ավինյանի նշանակած պաշտոնյաների մասնակցությամբ կամ նրանց աշխատանքի հետևանքով առաջացած խնդիրներ։
Վերջին օրերի ամենաթարմ օրինակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Կատվալյանը հուլիսի 13-ին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար, իսկ քաղաքապետարանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նախկինում եղել է նաև Երևանի քաղաքապետի խորհրդական և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն։ Այժմ նրա անունը կրկին հայտնվել է աղմկահարույց պատմության կենտրոնում։
Մալաթիա-Սեբաստիայի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ի գործակարգավարական նիստի ժամանակ Կատվալյանն իրեն սպառնացել է՝ ասելով, թե «թևից կբռնի, դուրս կշպրտի»։ Դավթյանը այդ մասին գրավոր դիմել է վարչապետին, քաղաքապետին և Տարածքային կառավարման նախարարությանը։
Հրապարակ»․ Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են
Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում սահմանված նվազագույն անցողիկ շեմն անցնել։
Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ վերջին անգամ հունիսի 23-ին է անցկացվել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր փուլ, որին մասնակցել է 32 անձ, որոնցից 30-ը չի հաղթահարել սահմանված նվազագույն անցողիկ միավորը։ Այդ գրավոր քննության հաջորդ՝ որակավորման ստուգման հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել առաջիկայում, որին, փաստորեն, միայն 2 անձ է մասնակցելու։
Առաջիկայում տեղի կունենա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր փուլը։ Հայտերի ընդունումն արդեն ավարտվել է։
«Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու»
«Իրավունք» թերթը գրում է. «Վեհափառին ուրացած սրբազանները մասնավոր զրույցներում գլուխ են գովում, թե շուտով բոլոր հոգեւորականները իրենց դուռն են գալու: «Շատ-շատ մինչեւ տարեվերջ, ուրիշ ձեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու»,-ասում են տիրադավները, որոնք մինչեւ վերջերս Վեհափառ բառ ասելուց անգամ կարկամում էին։
«Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին
«Իրավունք» թերթը գրում է. «Անձամբ եք պատասխան տալու Ձեր առաջարկած թեկնածուի չընտրվելու դեպքում»,- ասում են՝ ՏԻՄ ընտրություններին երաշխավորած թեկնածուների մասով այսպես է հաթաթա տվել Նիկոլ Փաշինյանը մարզպետներին եւ մարզային ՔՊ պատասխանատուներին, ովքեր վստահեցրել են. «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք»։




























