Ռուսաստանը դիզելային վառելիք արտադրողների կողմից արտահանման արգելքը երկարաձգել է մինչև հոկտեմբերի վերջ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ռուսաստանի կառավարությունը։
Որոշումը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել համաշխարհային էներգետիկ շուկայի վրա, որն արդեն տուժում է շարունակվող հակամարտությունների և վառելիքի մատակարարման խնդիրների պատճառով։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պարբերաբար սահմանափակում է բենզինի և դիզելի արտահանումը՝ վառելիքի գների աճը զսպելու և պակասուրդը հաղթահարելու նպատակով։ Վառելիքի պակասը, մասնավորապես, առաջացել է ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։
Օգոստոսի վերջին Մոսկվան դիզելի արտահանման արգելքը երկարաձգել էր մինչև սեպտեմբերի վերջ, սակայն միջկառավարական համաձայնագրերի շրջանակում թույլատրել էր վառելիքի մատակարարումները նախկին խորհրդային հանրապետություններ և Մոնղոլիա։
Ռուսաստանը սովորաբար դիզելի արտահանման ծավալով աշխարհում երկրորդն է՝ ԱՄՆ-ից հետո։ 2026 թվականի ամռանը Մոսկվան արդեն կրճատել էր արտահանման ծավալները, նախքան արտահանման սահմանափակումը։
Անի Վարդանյան




























