Armenian text to speach

Բլոգեր «Georg X»-ը հրավիրվել է ոստիկանություն․ հաղորդում կներկայացվի Քննչական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Georg X» անունով հայտնի բլոգեր Գեորգի Թարջումանյանը հրավիրվել էր ոստիկանություն։

ArmLur.am-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ նշված անձը հրավիրվել է Պարեկային ծառայություն, առանց վարորդական իրավունքի վկայականի և առանց համարանիշի տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Ոստիկանությունից նշեցին, որ հաղորդում կներկայացվի Քննչական կոմիտե։

Բլոգերին առավոտյան Ավանից էին բերման ենթարկել` առանց համարանիշի մեքենա վարելու համար։ Նա մեքենան վարել է նաև առանց վարորդական իրավունքի։

Հիշեցնենք, որ այսօր ArmLur.am-ը անդրադարձել էր վերոնշյալ բլոգերին, նշելով, որ Հայաստանում կան բլոգերներ, որոնք գրեթե ամեն օր քաղաքական գործիչների հասցեին օգտագործում են կոշտ, վիրավորական եւ անպարկեշտ բառապաշար։ Այդ հրապարակումները հաճախ ոչ թե մեկ անգամ արված գրառում են, այլ շարունակական տեսանյութեր ու ուղիղ եթերներ։

Գրել էինք նաև, որ իշխանությանը բացահայտ աջակցող Georg X-ը մշտապես ներկայանում է որպես Նիկոլ Փաշինյանի իշխանության եւ իշխանական օրակարգի ակտիվ պաշտպան։




Լրահոս