Armenian text to speach

Պուտինը նշել է, որ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին ժողովրդի միասնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետդումայի վերջին ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը և քարոզարշավի արդյունքները ևս մեկ անգամ ցույց տվեցին ռուսական հասարակության միասնությունը կարևոր պատմական մարտահրավերների առջև: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով 9-րդ գումարման Պետդումայի առաջին նիստում:

«Ուզում եմ կրկին նշել, որ թե՛ բարձր մասնակցությունը, թե՛ քարոզարշավի արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին մեր բազմակուսակցական քաղաքական համակարգի ամրությունը և ժողովրդի միասնությունը պատմական մարտահրավերների առջև: Մարդիկ քվեարկեցին իրենց երկրի, Ռուսաստանի համար և ցույց տվեցին իրենց վճռականությունը պայքարելու իրենց հայրենիքի և մեր ապագայի համար», – ընդգծել է Պուտինը։




Լրահոս