Armenian text to speach

Թրամփը սպառնացել է հարվածել Իրանին․ «Ժամանակը մոտենում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կապված իրավիճակում ԱՄՆ-ն կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ համաձայնության հասնել Թեհրանի հետ, կա՛մ «պայթեցնել նրանց»։

Թրամփը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը շարունակում է մնալ քննարկման առարկա՝ ընդգծելով, որ «ժամանակը մոտենում է»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը «ոչնչացրել են» Իրանի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, պաշտպանական համակարգերը, երկրի ղեկավարության և ռազմարդյունաբերական կարողությունների մի մասը, ինչպես նաև լրջորեն վնասել են Իրանի միջուկային ծրագրի հնարավորությունները։

Թրամփի հայտարարությունները հնչել են Իրանի շուրջ ռազմական գործողությունների և էներգետիկ շուկաների լարվածության ֆոնին։ ԱՄՆ-ում քննարկվում է նաև դիզելային վառելիքի արտահանման սահմանափակման հնարավորությունը՝ ներքին շուկայում գների աճը զսպելու նպատակով։

Անի Վարդանյան




Լրահոս