Հոկտեմբերի 2-3-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի է ունենալու Երևանում Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը։
«Ժողովուրդ» օրաթերթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հետաքրքրվել է, թե արդյոք Եկեղեցու ներկայացուցիչները հրավեր ստացել են և, եթե այո, ապա, ովքեր են մասնակցելու միջոցառմանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը մեզ փոխանցեց, որ աղոթքի նախաճաշին Մայր Աթոռը մասնակցության հրավեր ստացել է, և միջոցառմանը կմասնակցեն Հայոց Եկեղեցու ներկայացուցիչներ։
«Մնացած հարցերի վերաբերյալ պաշտոնական հրապարակում կլինի»,- հավելեց Տեր Եսային։
Հիշեցնենք, որ երկօրյա միջոցառումը մեկնարկելու է վաղը՝ հոկտեմբերի 2-ին։ Կազմակերպիչների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ աղոթքի նախաճաշին մասնակցելու են Հայաստանից և ևս 32 երկրներից պետական կառավարման, դիվանագիտական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և կրոնական համայնքների ներկայացուցիչներ։
Նանիկ Աղասյան




























