Armenian text to speach

Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. ինչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։

Մասնավորապես, Փաշինյանը պահանջում է հերքել Ղազարյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցում հնչեցրած այն տեղեկությունը, թե 2020թ.-ի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանի առաջխաղացումը և պաշտպանական բնագծի ճեղքումը սկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, այնտեղ խորհրդակցություն անցկացրել հրամանատարաշտաբային կետում, վերադարձել և սկսել է թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ։

Փաշինյանը պահանջում է բռնագանձել Ղազարյանից 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։




Լրահոս