Armenian text to speach

«Չազատել՝ որպես բարի կամքի դսևորում»․ ԱԱԾ-ի դիմաց ակցիա է նախատեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին ժամը 15։00-ին, ԱԱԾ շենքի դիմաց ՀՅԴ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ քաղաքացու վրա կրակելու դեպքի առնչությամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Շաքիի բնակավայրերից մեկում ադրբեջանցի զինծառայող է մտել և կրակել ՀՀ քաղաքացու վրա։
ՀՅԴ-ն իրենց հայտարարության մեջ նաև դժգոհություն են հայտնել, որ ԱԱԾ-ն օրեր շարունակ տեղյակ է եղել հնարվոր վտանգի մասին։

Հայտարարությամբ նրանք պահանջում են կալանավորել ՀՀ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին և նրան չազատել «բարի կամքի դրսևորման» շրջանակում, այլ փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ։

Նանիկ Աղասյան




Լրահոս