Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավորները մնացել են վերելակի մեջ. ինչ իրավիճակ է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սա Արդարադատության նախարարության Հալաբյան 41 ա հասցեում գտնվող Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մասնաշենքի աստիճաններն են։ Այս շենքում տեղակայված է նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրը։ Էլեկտրաէներգիայի ընդհատումների դեպքում ամբողջ անձնակազմը, ինչպես նաև դատավարության մասնակիցները հարկադրված են լինում ոտքով բարձրանալ 10–րդ ու 11–րդ հարկեր՝ դատական նիստերին մասնակցելու համար։ Ինձ այսօր պատմեցին, որ օրերս նույնիսկ մի քանի դատավորներ որոշ ժամանակ մնացել են վերելակում՝ Էլեկտրաէներգիայի ընդհատման պատճառով։

Կարճ ասած՝ այդ շենքում անմխիթար ու անբավարար պայմաններ են՝ արդարադատության իրականացման համար։ Մարդկայնորեն ամոթալի ու անընդունելի է նման պայմաններում աշխատանքի կազմակերպումը։ Դատարանը պետք է մատչելի լինի բոլոր քաղաքացիների համար։ Բարձրահարկ շենքի 10–րդ ու 11–րդ հարկում արդարադատության իրականցման գործընթացը բախվում է բազմաթիվ օբյեկտիվ դժվարությունների ու հանգեցնում արդարացի դժգոհությունների։

Ավելի՛ն՝ հենց դատական իշխանության ներկայացուցիչների ու դատարանի գրասենյակի աշխատակիցների համար է առաջին հերթին դժվար՝ նման պայմաններում ապահովել դատարանի բնականոն գործունեությունը․․․

Օր առաջ անհրաժեշտ է այդ դատարանը դուրս բերել այդ անմխիթար վիճակից ու ապահովել նրա բնականոն գործունեությունը մեկ այլ՝ առավել բարեկարգ շենքում։ Հորդորում եմ իրավասու մարմիններին զբաղվել ինչպես այս մասնաշենքի բարեկարգմամբ, այնպես էլ հնարավորինս սեղմ ժամկետում դատարանի տեղափոխմամբ․․․»։




Լրահոս