Armenian text to speach

Որ դատարանի նախագահի որոշմամբ ադրբեջանցի զինվորը 2 ամսով կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հայ կնոջ վրա կրակած Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Իսկ որ դատավորն է քննել նրա կալանքի հարցը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանին, որն էլ 2-ամսով կալանքի որոշում կայացրեց։

Նշենք, որ Դատախազությունը հայտնել է, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը):

Հիշեցնենք,որ Ադրբեջանցի զինծառայողը հատել էր ՀՀ սահմանը մտել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղ ու կրակել հայ կնոջ վրա։ Իսկ ահա կինը երեխաներին ընտանիքը պաշտպանելու նպատակով դանակով հարվածել էր ադրբեջանցի զինծառայողին։

Քնար Մանուկյան




Լրահոս