Armenian text to speach

Դիզելի թանկացման ֆոնին ԱՄՆ-ն ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա, Բրյուսելը հակադարձում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը մերժել է ԱՄՆ-ի հնարավոր պահանջը՝ դիզելային վառելիքի արտահանումը սահմանափակելու կամ իր ռազմավարական պաշարների մեծ մասը շուկա հանելու վերաբերյալ։ Եվրահանձնաժողովի խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը հայտարարել է, որ ԵՄ-ն «լիովին մերժում է» արտահանման ցանկացած արգելք՝ նշելով, որ այն կարող է վնասել տնտեսական հարաբերություններին ԱՄՆ-ի հետ։

Վաշինգտոնը եվրոպական երկրներին կոչ է անում օգտագործել վառելիքի պաշարները՝ գները նվազեցնելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Եվրոպան պետք է արագացնի լրացուցիչ մատակարարումների ապահովումը։

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի գործընկերների հետ քննարկելու է վառելիքի համաշխարհային շուկաներում հնարավոր քայլերը։ Մակրոնը դեմ է արտահանման սահմանափակումներին և կողմ է G7 երկրների համակարգված գործողություններին։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ կազմակերպության անդամ երկրների կողմից նախկինում համաձայնեցված նավթի պաշարների մի մասը դեռևս չի հայտնվել շուկայում։ ԱՄՆ-ում և Եվրոպայում դիզելային վառելիքի գները շարունակում են բարձրանալ՝ Իրանի հետ պատերազմի և էներգետիկ ենթակառուցվածքների խափանումների ֆոնին։




Լրահոս