Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի իր ելույթին անդրադարձել է քրիստոնեական հավատքին, խաղաղությանն ու անկախությանը։
<<Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն>>,֊ Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը
Նա նշել է, որ այս հարցի պատասխանը գտել է «Անդամալույծի բժշկումն» առակում, և նշել է, որ պետք էր հավատ ունենալ խաղաղության հասնելու համար։ «Մենք հասկացել ենք, որ պետք է վեր կենանք և քայլենք, որովհետև նույնիսկ Աստծո օգնությամբ ոչ ոք մեր փոխարեն վեր չի կենա և չի քայլի»,-նշել է նա։
<<Ես շնորհակալ եմ Աստծուն, որ գործնականում ամեն օր, ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»,- իր ելույթում ասել է վարչապետը։


























