Իրանի զինված ուժերը վերջերս զգալի տեխնոլոգիական առաջընթաց են գրանցել և «անակնկալներ» են պատրաստում Միացյալ Նահանգների համար՝ մեկ այլ հարձակման դեպքում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին։
«Զինված ուժերը օգտագործում են բազմազան տեխնոլոգիաներ։ Որոշները արդեն օգտագործվել են մարտադաշտում, իսկ մյուսները կօգտագործվեն ապագայում», – Իզադիի խոսքերն է մեջբերել Press TV-ն։
Նրա խոսքով՝ ամերիկյան զորքերը իրենց ուժերը դուրս են բերել Պարսից և Օմանի ծոցերից ավելի քան 500 կմ հեռավորության վրա՝ վախենալով իրանական բալիստիկ հրթիռներից։
«Այս հեռավորությունը կարող է ավելի մեծանալ», – խոստովանել է Իզադին։
























































































