ՊԱՅՔԱՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամստերդամում դեկտեմբերի 31-ին զբոսաշրջիկների լուրջ ներհոսք է սպասվում: Բանն այն է, որ Նոր տարվա առաջին օրից ուժի մեջ կմտնի սրճարաններում թեթեւ թմրանյութեր օգտագործել արգելող օրենքը: Տեղական իշխանությունների կանխատեսմամբ` տարվա վերջին օրերին զբոսաշրջիկների թիվը սովորականից 15%-ով ավելի կլինի: Ներկայումս Ամստերդամի սրճարաններում մարիխուանա պատվիրելու միակ պայմանը զբոսաշրջիկի չափահասությունն է: Սակայն քաղաքային իշխանությունները որոշել են փոխել կանոնները` նարկոտուրիզմը նվազեցնելու եւ զբոսաշրջության այլ`  ավելի առողջ ձեւեր խթանելու համար: Հոլանդիան ծրագրում է նարկոտուրիզմից վերջնականապես հրաժարվել մինչեւ 2013-ը:




Լրահոս