OpenAI-ի անվտանգության թափանցիկության ղեկավար Դեյվիդ Ռոբինսոնը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնել է Business Insider-ը՝ հղում անելով ընկերության խոսնակին։
Խոսնակը նշել է, որ անվտանգության թափանցիկության ղեկավարը հրաժարական է տվել անցյալ շաբաթ։ Ընկերությունում նա ղեկավարել է քաղաքականության պլանավորման բաժինը, որտեղ կենտրոնացել է անվտանգության թափանցիկության հարցերի վրա և նպաստել մոդելային տեղեկատվություն պարունակող տվյալների քարտեզների մշակմանը։
Պորտալը նշել է, որ Ռոբինսոնի հեռանալը տեղի է ունեցել անվտանգության թիմից երեք հետազոտողների ազատման ֆոնին՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման քաղաքականությունը խախտելու համար։























