ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների երրորդ խումբն ու մինչև 10 հազար ծովային հետևակայինի։ Հաղորդում է The Wall Street Journal-ը։
ԱՄՆ-ի «Թեոդոր Ռուզվելտ» (USS Theodore Roosevelt) ավիակիրը՝ ուղեկցող նավերով, կործանիչներով և դեսանտային նավերով, ուղևորվում է տարածաշրջան։
Ժամանումը սպասվում է նոյեմբերի վերջին։




























