Armenian text to speach

Նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ԱԺ կգնա. ինչ է սպասվում խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 2-ին խորհրդարան կգնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթ տեղեկացավ, որ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում կներկայացնի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Այնուհետև նախագծի հիմնական զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Բյուջեի քննարկմանը ներկա են լինելու նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ինչպես նաև համապատասխան ոլորտների այլ պաշտոնյաներ։

Մասնավորապես, նիստին մասնակցելու համար հրավիրվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ զեկույցով հանդես կգա նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Այսպիսով, նոյեմբերի 2-ին խորհրդարանում նախատեսվում է բավական լայն կազմով քննարկում, որի ընթացքում իշխանությունը պետք է ներկայացնի հաջորդ տարվա ֆինանսատնտեսական հիմնական առաջնահերթությունները, եկամուտների և ծախսերի նախատեսվող ծավալները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Սոնա Գրիգորյան




Լրահոս