Armenian text to speach

ՖՈՏՈ․ Վարչապետը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը։ 

Վարչապետը շրջել է գրասենյակով, ծանոթացել՝ ստեղծված պայմաններին, բանկի կողմից մատուցվող ծառայություններին։ 

Գրասենյակը  կառուցել է իտալական «Ռենկո» ընկերությունը։ Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, պահպանվել են բնապահպանական  բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում։ Այն զբաղեցնում է շուրջ 14650 քառակուսի մետր տարածք,  նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար։ 

Միջոցառման շրջանակում բացվել է նաև Ակբա բանկի առաջին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշատախտակը։ 




Լրահոս